Ադիլե սուլթան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ադիլե սուլթան | |
---|---|
Ծնվել է՝ | մայիսի 23, 1826 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է՝ | փետրվարի 12, 1899 (72 տարեկան) |
Վախճանի վայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Ստամբուլ | |
Երկիր | Օսմանյան կայսրություն |
Տոհմ | Օսմանյան |
բանաստեղծուհի և գրող | |
Հայր | Մահմուդ II |
Մայր | Zernigar Kadın Efendi? |
Երեխաներ | Hayriye Hanımsultan? |
Ադիլե սուլթան (մայիսի 23, 1826, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - փետրվարի 12, 1899, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), օսմանյան սուլթան Մահմուդ II-ի և Զերնիգար Քադըն Էֆենդիի դուստրը։ Ադիլեի մայրը՝ Զերնիգար Քադըն Էֆենդին եղել է օսմանյան հայտնի բանաստեղծուհի։ Ադիլեն եղել է սուլթաններ Աբդուլ Մեջիդի և Աբդուլ Ազիզի քույրը։ Ադիլե սուլթանը գրել է նաև բանաստեղծություններ։ Նրա մանկական բանաստեղծությունները մինչ օրս զետեղված են թուրքական դպրոցների տարրական դասարանների ծրագրերում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադիլե սուլթանը ծնվել է Կոստանդնուպոլսում։ Իր մորը կորցրել է 6 տարեկան հասակում։ Նրան խնամել է Հաջիյե Փերթևփիյալե Նևֆիդան Քադըն էֆենդին։ Ադիլե սուլթանը ստացել է լավ կրթություն՝ մանկուց հետաքրքրված լինելով արվեստով։
1845 թվականին Ադիլե սուլթանը դարձել է օսմանյան մեծ վեզիր Մեհմեդ Ալի փաշայի հետ, ով սուլթանական պալատում զբաղեցրել է մեզ վեզիրի պաշտոն՝ Ադիլեի եղբայր Աբդուլ Մեջիդի օրոք։ Զույգը ունեցել է երեք երեխա, ովքեր շուտով մահացել են։ 1868 թվականին Ադիլեի ամուսինը մահացել է։ Շուտով մահացել է նաև նրանց դուստրը՝ Հայրիյե Հանըմ սուլթանը։ Դրանից հետո սուլթանուհին նվիրել է իրեն բարեգործությանը և արվեստներին։
Ադիլե սուլթանը մահացել է Ստամբուլում 1899 թվականին։ Թաղված է Ստամբուլի Էյուպ թաղամասում։
Երեխաներ և սերունդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադիլե սուլթանը ամուսնացած է եղել Դամաթ Մեհմեդ Ալի փաշայի հետ`
- Հայրիյե Հանըմսուլթան ամուսնացել է սկզբում Ահմեդ Ռիֆաթ բեյը, այնուհետև բաժանվել և ամուսնացել է Իշքոդրալըզադե Ալի Ռիզա բեյի հետ, որից ունեցել է՝
- Իշքոդրալըզադե Ջելալալեդդին՝ մահացել է վաղ հասակում
- Սըդըքա Հանըմսուլթան՝ մահացել է վաղ հասակում
- Սուլթանզադե Իսմայիլ՝ մահացել է վաղ հասակում
- Ալիյե Հանըմսուլթան՝ մահացել է վաղ հասակում
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ադիլե սուլթանի կենսագրությունը (թուրքերեն)
|